HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալ տարի դատապարտվել է ավելի քան 900 զինծառայող

Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են առավել շատ դատապարտվում Հայաստանում: Պարզվում է՝ առաջին երեք տեղերում գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են: Այսպես՝ 2013-ին ավելի քան 900 զինվորական ծառայողի նկատմամբ (3400 դատապարտյալից) կայացվել է դատական ակտ: 

Հայաստանյան բանտերում մարդիկ առավել շատ հայտնվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 177 (գողություն), 268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) և 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելը):

ՔՕ 177 հոդվածով (գողություն) 2013թ. դատապարտվել է 499 անձ, 2012-ին՝ 584. մոտ 100-ով ավելի: Այս վիճակագրությունը ներկայացված է Հայաստանի դատական համակարգի «Դատական պրակտիկայի նյութեր» բաժնում:

ՔՕ 268 հոդվածով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անցյալ տարի հայտնվել է 322 դատապարտյալ: 2012-ին՝ 408: 

Create Infographics

Ուշագրավ է, որ դատապարտյալի կարգավիճակում առավել շատ հայտնվողների երրորդ խմբում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելու՝ ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածն է:

2013 թվականին միայն այդ հոդվածով դատապարտվել է 300 անձ, իսկ 2012 թ-ին՝ 302 անձ: Հիշեցնենք, որ ըստ նույն աղբյուրի՝ 2011 թվականին նույն հոդվածի հատկանիշներով դատապարտվել է 195 անձ: Այլ կերպ ասած՝ 359 հոդվածով վերջին 2 տարիներին դատապարտվածների թիվը աճել է ավելի քան 54 %-ով:  

Մեկնաբանություններ (1)

Юрий
Заголовок, текст и диаграмма находятся в явном противоречии друг с друго. Проверяться надо

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter