
Աֆրիկյանների տան ազատագրման մի փորձ (ֆոտոպատմություն)
Հունիսի 9-ի երեկոյան Աֆրիկյանների տան մոտ տեղի ունեցավ բողոքի հերթական ակցիան՝ ի պաշտպանություն քանդվող այդ շինության, որը համարվում է հանրապետական նշանակության պատմամշակութային շենք:
Բազմաթիվ քաղաքացիներ իրենց հետ բերած գործիքներով մեկ-երկու ժամում քանդեցին Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները:
Մի փոքր ուշացումով եկավ ոստիկանությունը, սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացի Վահագն Գևորգյանին: Եվս մի քանի քաղաքացի բերման ենթարկվեցին արդեն ոստիկանության շենքի մոտից, ուր նրանք գնացել էին իրենց ընկերոջ հետևից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել