HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-գերմանական ու ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության հարցեր

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բունդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:

Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն են և ուժի տեսանկյունից ցանկացած պարտադրանք դատապարտված է ձախողման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող այլ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter