
Ծաղիկ ու թռուցիկ Աֆրիկյանների տան մասին (լուսանկարներ)
Աֆրիկյանների տան համար պայքարող երիտասարդները երևանի կենտրոնում անցորդներին ծաղիկներ ու թռուցիկներ էին բաժանում՝ մի քանի բառով ներկայացնելով Երևանի համար Աֆրիկյանների տան նշանակության, ինչպես նաև պատմամշակութային այդ հուշարձանը փրկելու համար մղվող պայքարի մասին:
Երիտասարդները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրենց և ամեն օր, երեկոյան 18:00-ից հետո հավաքվել Աֆրիկյանների տան բակում, որի մուտքը շենքի հետևի կողմից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել