
Թումանյանի ոստիկանապետը առանձատուն է կառուցում
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ, գնդապետ Արթուր Հարությունյանը Լոռու մարզի Շամլուղ քաղաքի Բուղաքար թաղամասում ամառանոց է կառուցում: 2000 քմ տարածքը, որի վրա կառուցվում է առանձնատունը, Շամլուղ համայնքի ավագանին 03.08.2010 թ.-ի օգոստոսի 3-ի որոշմամբ հատկացրել է Դավիթ Պավլուշի Աղաբաբյանին:
«Արթուր Հարությունյանը Դավիթ Աղաբաբյանից նշված 2000 քմ հողամասը կիսակառույց բնակարանի հետ գնել է 2013 թ.-ին»,- հայտնեց Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը: Շամլուղցիները մեզ Բուղաքար թաղամասում ցույց տվեցին ոստիկանապետի կառուցվող առանձնատունը:
Հունիսի 12-ին՝ ոստիկանապետի ամառանոցը լուսանկարելուց կես ժամ հետո, երբ դեռ Շամլուղ-Ախթալա ճանապարհահատվածում էինք, սկսվեցին հեռխոսազանգերը: Երևանում գտնվող Թումանյանի ոստիկանապետը իր ծանոթների միջոցով խնդրում էր առանց իրեն չհրապարակել իր առանձնատան մասին հոդվածը: Ոստիկանապետի ամառանոցը աչքի էր ընկնում հատկապես անմատչելի պարիսպներով:
Գուցե ամառանոցի կառուցմամբ նրա զբաղված լինելու պատճառով է, որ Ալավերդիում հանցագործությունները չեն բացահայտվում, կամ փողոցներում կարելի է հաճախակի հանդիպել թմրանյութ օգտագործածներին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել