
Երթ՝ Աֆրիկյանների շենքի պահպանման համար (լուսանկարներ)
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին միավորվել՝ անդառնալի ավերումից փրկելու հանրապետական նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը: Շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիների համոզմամբ այն հանդիսանում է և պետք է լինի հանրության սեփականությունը:
Իրենց կոչերը համաքաղաքացիներին լսելի դարձնելու համար նախաձեռնությունը երեկ երթ էր կազմակերպել:
Այսօր ժամը 19:30-ին նույնպես նախատեսվում է երթ անցկացնել հետևյալ երթուղիով՝ Աֆրիկյանների շենք (Տերյան 11) - Մաշտոցի պ. - Ազատության հրապարակ - Սայաթ-Նովա պ. - Աբովյան փ. - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի պ. - Պուշկին փ. - Աֆրիկյանների շենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել