
Աֆրիկյանների տան համար երթերը շարունակվում են (լուսանկարներ)
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը շարունակում է երթեր անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով: Երեկ նույնպես երթ անցկացվեց, որն առաջինից ավելի մարդաշատ էր:
Այսօր՝ 18:00-ին նախատեսվող երթը կրկին սկսելու է Աֆրկյանների շենքից, կանգառ է ունենալու կառավարության շենքի մոտ՝ նախաձեռնության անունից ուղարկած նամակի և նամակում ներկայացված օրինական պահանջների պատասխանի ակնկալիքով:
Երթին հնարավոր է միանալ 19:00-ին, կառավարության շենքի մոտից, որտեղից 19:30-ին շարունակվելու է երթը դեպի Մաշտոցի պուրակ: Վերջնակետը լինելու է Աֆրիկյանների ակումբի շենքի բակը, որտեղ 20:00-ին հանրային քննարկում է լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել