
Բախումներ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների և ոստիկանության միջև (լուսանկարներ)
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիները փակեցին Սարյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ոստիկանությանը միայն բռնի ուժ կիրառելու արդյունքում հաջողվեց քաղաքացիներին հանել իրենց նստած տեղերից: Բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, մնացածը դեռ շարունակում են մնալ այդ տարածքում՝ փորձելով շարունակել քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը:
Հիշեցնենք, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացման մասին վերջնական որոշում պետք է ընդուներ, ինչի հիմքերը, ըստ քաղաքացիների, հանձնաժողովը չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել