Մաքսային արտոնություն` «Սենատոր» խաղատանը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով` «ՍԵՆԱՏՈՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի երեք տարով` մինչև 2017 թվականը: Ընկերությունը 43 խաղային ավտոմատ է ներկրել 2013թ. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:
Որոշման մեջ նշված է, որ «Խաղային և զվարճացնող բիզնեսի համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության 2012թ. կատարած ուսումնասիրությամբ` այս ընկերությունը «հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը՝ վայելելով տեղական շուկայում ապրանքանիշի ճանաչելիությամբ առանջին տեղը»:
Որոշման մեջ գրված է, թե ընկերությանը հաջողվել է ներգրավել որակավորված անձնակազմ և 2014թ. փետրվարի դրությամբ այն գործատու է հանդիսանում 118 ՀՀ քաղաքացու, որոնցից 64-ը մարզային համայնքների բնակիչներ են:
«Ընկերությունը շարունակաբար բարձր հորիզոնականներ է գրավել ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում՝ հաստատագրված վճարների, եկամտահարկի, ԱԱՀ, իսկ այժմ միասնական պետ. տուրքի վճարումներով»,- հիմնավորում է կառավարությունը` ավելացնելով, որ ընկերությունը Ծաղկաձոր քաղաքում ներդրումային ծրագիր է իրականացնում, որի «հաջող իրագործումը թույլ կտա ոչ միայն պահպանել եղած 118 աշխատատեղը, այլև բացել 32 նոր աշխատատեղ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել