
Հակերները կոտրել են Հայաստանի մարզպետարանների կայքերը
ՀՀ մարզպետարանների կայքերը հասանելի չեն: Ադրբեջանականական հակերային եւ անվտանգության թիմը (www.anti-armenia.org), ինչպես ծանուցում է կայքերում տեղադրված հակերների հաղորդագրությունը, կոտրել է ՀՀ բոլոր մարզպետարանների պաշտոնական կայքէջերը: Բոլոր մարզպետարանների պաշտոնական կայքերում տեղադրված է նույնաբովանդակ հոլովակ ու հաղորդագրություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հատված՝ համեմված Ադրբեջանի զինուժի կադրերով եւ «Հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի օր» գրությունը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը «Հետքի
Մարզպետարանների կայքերի սպասարկումն իրականացնում է «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Արամ Մխիթարյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն գործավարուհին ասաց, որ տնօրենը խորհրդակցության է և կազատվի 2 ժամից:
Մեկնաբանել