Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Տիգրան Սարգսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- նշված է նախագահի հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով` Թաթուլ Մարգարյանն ազատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել