
Հայկական տարազների փառատոն Արփենիում (լուսանկարներ)
Հունիսի 28-ին Շիրակի մարզի Արփենի գյուղում անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը: Այցելուները հնարավորություն ունեին ոչ միայն լուսանկարվել տարազով կանանց և տղամարդկանց հետ, այլև կրել դրանք:
Տարազների ցուցադրությունից բացի փառատոնի ընթացքում կարելի էր համտեսել Արփենիի և հարևան համայքների կերակրատեսակները, հուշանվերներ գնել, ուժերը փորձել պարանի ձգման մեջ, դառնալ երգուպարի մասնակից:
Փառատոնի կազմակերպիչները հույս հայտնեցին, որ այն ամենամյա է լինելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել