HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը

«Հետքն» այսօր հրապարակել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ընդունելության քննության մասնակից դիմորդների նամակը, որի վերաբերյալ համալսարանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.

«Հունիսի 29-ից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) «Դիզայն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության գծով որոշ դիմորդների բողոքները: Հիմնականում նրանք բողոքում են, որ քննությունները վիճակահանությամբ չի իրականացվել այլ տոմսերը բաժանվել են դիմորդներին, որ հարցերը ուղեցույցից չեն եղել, որ նրանց չի տրամադրվել իրենց գծագրերի պատճեն, և որ աշխատանքների վրա տպագրված չի եղել դիմորդի անուն ազգանունը:

ՃՇՀԱՀ-ում ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 28-ին: Առաջին քննությունը եղել է ՙՃարտարապետություն և դիզայն՚ մասնագիտության դիմորդների համարª որին մասնակցել է 126 դիմորդ, որից 4-ը դիմել եին քննական հանձնաժողովին ծանոթանալու իրենց աշխատանքներին:

«Դիզայն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության համար քննությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին: «Դիզայն» մասնագիտության համար քննությանը մասնակցել է 119-ը դիմորդ, «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության համար՝ 19-ը դիմորդ: Հունիսի 30-ին ընդունող հանձնաժողովին դիմել է 8 դիմորդ, ստացել իր հարցերի պատասխանը:

Հայտարարում ենք, որ ԿԳ նախարարություն դիմած բողոքողները չեն օգտվել օրենքով սահմանված բողոքարկման կարգից՝ ընդունող հանձնաժողով ոչ գրավոր և ոչ ել բանավոր դիմում չեն ներկայացրել իրենց աշխատանքները տեսնելու ու քննարկելու համար:

Համալսարանում տեղադրված տեսախցիկների ձայնագրության մեջ հստակ երևում է, որ տոմսերի ընտրությունը իրականացվել է վիճակահանությամբ՝ ծնողների և յուրաքանչյուր լսարանից հրավիրված դիմորդի ներկայությամբ: Այնուհետև վիճակահանությամբ ընտրված 4 տարբերակները բաժանվել են դիմորդներին հետևյալ սկբունքով. 4 տարբերակները բաժանվել են հաջորդաբար սկզբունքով նպատակ ունենալով բացառել արտագրությունը: Վիճակահանությամբ ընտրվել է նաև դիմորդի աշխատասեղանը: Համալսարանը իր ողջ պատմության ընթացքում նման ձևով է իրականացրել ընդունելության քննությունները:

Տոմսերի անհամապատասխանելիությունը ուղեցույցի հետ բացառվում է: Գծագրություն առարկայի բոլոր տոմսերում ներառնված խնդիրները համապատասխանում են հաստատված չափորոշիչներին և ուղեցուցյին: Եթե որոշ դիմորդներ նկատի ունեն, որ տոմսերը պետք է լինեին ճիշտ ուղեցույցի մեջ ներառնված խնդիրների կրկնությունը, ապա նման բան բացառվում է ընդհանրապես «Գծագրություն» և «Նկարչություն» քննությունների ժամանակ:

Գծագրական չափորոշիչներով գծագրական առարկայի քննական թերթը ունի A2 չափ ինչը տեխնիկակապես ապահովել կարճ ժամանակահտվածում հնարավոր չէ: Ցանկացողները իրավունք ունեն իրենց աշխատանքները տեսնել քննության հաջորդ օրը:

Դիմորդի Անուն Ազգանունը չի կարող լինել Գծագրության համար նախատեսված աշխատանքային թղթի վրա՝ այդպիսով կախախտվի գախտնիության սկզբունքը: Քննական հանձնաժողովը աշխատանքները ուսումնասիրում և գնահատում է առանց ուսանողի անուն ազգանունի որի նպատակն է ապահովել քննություններիանկողմնակալությունը:   

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter