HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև տարեվերջ Ասկերանի շրջանի Շոշ գյուղը կունենա համայնքային կենտրոն

Շոշում (Ասկերանի շրջան, ԼՂՀ) կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան: Կից հանդիսությունների սրահում էլ համայնքը կանցկացնի իր հավաքները: Ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը եւ ԼՂՀ կառավարությունը:

Գյուղի դպրոցն էլ կառուցվել է 2004թ.-ին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ, որը շարունակում է հոգալ դպրոցի ու դպրոցականների կարիքները: Վերջին տարիներին կրթօջախն ապահովվել է միկրոավտոբուսով, ինտերնետային ցանցով: Իսկ արտերկրում բնակովող հայազգի բարերար ամուսիններն էլ դպրոցի աշակերտներին նվիրաμերել են գեղեցիկ դպրոցական համազգեստներ: Այս մասին հայտնում է Հիմնադրամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter