HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որտեղի՞ պատվերն եք կատարում. Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ Մոսկվայի ԿԳԲ-ի գործակա՞լ եք»

Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատական նիստին Շանթ ու Շահեն Հարությունյանները, նաև Վարդան Վարդանյանը հրաժարվեցին պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ծառայություններից: Պատճառն այն է, որ փաստաբանը մեկնում է արձակուրդ: Շանթն ու Վարդանը հայտարարեցին, որ կարող են իրենք իրենց շահերը ներկայացնել առանց պաշտպանի, իսկ Շահենին ժամանակավորապես կպաշտպանի փաստաբան Արա Զաքարյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ Շահենն այսուհետ չի նստելու մյուս ամբաստանյալների կողքին, քանի որ ուղեկցող խմբի ոստիկաններից մեկը դատարանին փոխանցեց, որ Շահենը Վարդան Վարդանյանին փորձել է հեռախոս տալ: Շահեն Հարությունյանն այսուհետ կնստի իր օրինական ներկայացուցիչ, իր մոր՝ Ռուզաննա Բադալյանի մոտ: Հիշեցնենք, որ Շահենն այս գործով միակ անչափահաս ամբաստանյալն է:

Այնուհետև ցուցմունք տվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից, ըստ քրեական գործի նյութերի տուժած 16 ոստիկաններից Գեղամ Խաչատրյանը: Նա պատմեց, որ տուժել է  Շանթ և Շահեն Հարությունյանների, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի գործողություններից, քանի որ նրանք հարվածել են իրեն։ Գեղամ Խաչատրյանը մինչ այդ չի ճանաչել ամբաստանյալներից և ոչ մեկին, իսկ իրեն հարվածողների մասին հիշում էր հագած շորերի գույներով ու ձևերով:

Հետո ոստիկան Գեղամ Խաչատրյանը նշեց, որ Շանթ Հարությունյանը երթի օրը հայտարարել է, որ գնում է Բաղրամյան փողոց:

- Կարո՞ղ է էլի մի մարդ վկայություն տալ, որ ես նման բան եմ ասել: Բացի ձեզնից էլ ո՞վ կարող է հաստատել: Ես Օսիպյանի հետ եմ քայլել: Եթե ասել եմ նման բան, կարող էր մենակ ինքը լսեր, որովհետև իմ ընկերները մետրերով հեռու էին ինձնից: Շառ եք անում: Ի՞նչ նպատակով եք հիմա ինձ զրպարտում, որտեղի՞ պատվեր եք կատարում, Ադրբեջանի, Թուրքիայի, թե Մոսկվայի ԿԳԲ-ի գործակա՞լ եք,- հարցրեց Շանթը:

- Մի՛ վիրավորեք մարդկանց, Ձեր նկատմամբ կիրառվում է սանկցիա՝ նախազգուշացում,- ասաց դատավոր Մնացականյանը:

- Ես ասում եմ այն, ինչ լսել եմ,- պատասխանեց ոստիկանը, ով չկարողացավ ասել, թե իրենից բացի ով է լսել այդ հայտարարությունը, որ Շանթն ասել է, թե գնում են Բաղրամյան:

- Նորից բերեք էն տելեվիզորը նայենք, տեսեք՝ նման բան ես որտե՞ղ եմ ասում,- շարունակեց Շանթ Հարությունյանը:

-Շանթ Հարությունյանը դուրս գալով փողոցի երթևեկելի մաս, խոչընդոտում էր երթևեկությանը: Նա չլսեց ինձ,-շարունակեց ոստիկան Խաչատրյանը:

- Իսկ մինչև Շանթի՝ երթևեկելի մաս դուրս գալը Դուք բարձրախոսով նախազգուշացրեցի՞ք երթի մասնակիցներին, որ չի կարելի դուրս գալ երթևեկելի մաս,-հարցրեց Ինեսսա Պետրոսյանը:

-Ես նպատակահարմար չեմ գտել, որ նրանց հորդորեն, որ դուրս չգան փողոց,-պատասխանեց ոստիկանը: Հետո նա հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը թույլ չի տվել, որ հայտարարի:

-Արա՛, ես թույլ չեմ տվե՞լ,- ասաց Շանթը, ինչից հետո դատավորը դարձյալ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում:

Հետո Շանթ Հարությունյանը ներողություն խնդրեց՝ շեշտելով, որ որպես քաղաքացու ու մարդու է ներողություն խնդրում, ոչ որպես դատավորի:

Դատարանը դեռ պետք է լսի ևս 14 ոստիկանի, ովքեր քրեական գործով ճանաչվել են տուժող: 

Մեկնաբանություններ (2)

anahit
Ես,ինչքան գիտեմ,Շանթը,ոչ ոքի չի ծեծել,դանակահարել,ինչ,որ մեկի աչք հանել,այդ ինչպես է լինում,որ ուղեկցող ոստիկանը,չի թողնում նրաց հարազատների հետ անգամ խոսեն:08.07-ին ես և նույն լռագրողը ներկա եինք վլադիմիր ռաֆայելյանի դատավարությանը նույն դատարանում,նախագահող դատաոր Պողոսյան,նախքին քր.գործ 12140711 այս տականք թափթփուկի դանակահարության գործը կոծկեցին,այն բարդեցին ամբողջովին անօգնական երկողմանի ծնողազուրկի վրա,իսկ ներկա գործով մեկ ուրիշի աչք էր հանել,դատը հետաձգվելուց հետո դատավորը հեռացավ,իսկ ուղեկցող ոստիկաները,նրան ազատ թողեցին ողջագուրվել հարազատների հետ,համեմատեք,որն է ավելի վտանգավոր և կգա դատավարտի օրը,այս թափթփուկին մեղմ պատիժ կտան քան Շահենին:
manvel
mi dateq vor shdatveq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter