HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրադատարանն ընդդեմ Ռուսաստանի. 1.86 մլրդ եվրո՝ «Յուկոս»-ին

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես ընդդեմ Ռուսաստանի որոշում է կայացրել՝ նավթային «Յուկոս» ընկերության օգտին լուծելով 2011-ից քննվող գանգատը:  Այս մասին հայտնում է BBC-ն: Համաձայն Եվրադատարանի որոշման՝ Ռուսաստանի Դաշնությունը 1.86 մլրդ եվրո պետք է փոխհատուցի «Յուկոսի» բաժնետերերին: «Յուկոսը», սակայն, պահանջել էր 98 մլրդ եվրո:

ՄԻԵԴ-ի այս որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել ՄԻԵԴ-ի Մեծ պալատում երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը օրերս ևս մեկ որոշում էր կայացրել ընդդեմ Ռուսաստանի, համաձայն որի՝ ՌԴ-ն պետք է 50 մլրդ դոլար վճարի «Յուկոս»-ին:

Ամստերդամի դատարանում դեռևս ընթանում է «Յուկոս»-ի հայաստանյան դստեր խմբի դատավարությունը: Նավթային «Յուկոս» ընկերությունը, հիշեցնենք, Հայաստանում հիմնադրել էր «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենտ»-ը, որի դուստր ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են ՀՀ պետական բյուջեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter