Բաց երկինք. ուղևորահոսքի 35 տոկոս աճ է գրանցվել
2014թ. հուլիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 35 տոկոսով: Եթե 2013թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղևոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղևոր: Այս մասին հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
|
|
Ուղևորների թիվը 2013թ. հուլիսին |
Ուղևորների թիվը 2014թ. հուլիսին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
|
Ժամանող |
93 675 |
129 422 |
+ 38 % |
|
Մեկնող |
85 945 |
112 676 |
+ 31 % |
|
Ընդամենը |
179 620 |
242 098 |
+ 35 % |
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել