HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կրակոցներ են հնչել

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում քիչ առաջ՝ ժամը 20:15-ից կրակոցներ են սկսել: Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ով գտնվում է Ոսկեվանում, «Հետքին» հայտնեց, որ թիրախային կրակահերթեր են եղել Ոսկեվանի հարակից ադրբեջանական դիրքերից: 

«Պարզ է, որ ադրբեջանական կողմն է կրակել, մեծ տրամաչափի զինատեսակով, «Կալաշնիկով» տեսակի զենքից: Նորից գյուղի ներքևի՝ ճանապարհաեզրի հատվածին են կրակել»,- պատմեց Ստեփան Սաֆարյանը: 

Այս պահին կրակոցները դադարել են, դրանք շարունակվել են շուրջ 15 րոպե: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ի լուսաբացին Ոսկեվանում նորից կրակահերթ էր եղել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter