HY RU EN

Անի Հովհաննիսյան

Սահմանամերձ գյուղի ճանապարհին կրակոցից մեքենա է վառվել. զոհեր չկան

Երեկ երեկոյան սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տանող ճանապարհին հակառակորդը կրակ է բացել դեպի գյուղեր գնացող մեքենայի վրա։ Վարորդը դուրս է թռել, իսկ մեքենան վառվել է։ Զոհեր չկան։

«Հետքի» հետ զրույցում մի քանի գյուղացիներ հաստատեցին դեպքը՝ ասելով, որ դեռեւս մանրամասներ ոչ ոք չգիտի։ «Ներքին Կարմիրաղբյուրի ճանապարհին՝ դիրքերի մոտ են խփել, դեռ կցկտուր տեղեկություններ ունենք, բայց գիտենք, որ վառվել ա, զոհեր չկան։ Կոնկրետ դեռ չգիտենք՝ ում մեքենան ա, ինչ ա»,- ասաց Այգեպարի դպրոցի գրադարանավարուհի Էլեոնորա Վարդանյանը։

Ներքին Կարմիրաղբյուրից Աշխենը «Հետքին» հայտնեց. «Մեր գյուղի միջով դեպի Պառավաքար տանող ճանապարհին են խփել, ուղեւորը դուրս ա թռել, իսկ մեքենան ձորն ա ընկել ու վառվել»։

Մանրամասները կհաղորդենք քիչ ուշ։