Սամվել Հարությունյանի հայցը մերժվեց. նրանից կբռնագանձվի 60 հազար դրամ
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում օգոստոսի 6-ին հրապարակվեց Սամվել Հարությունյանն ընդդեմ Սուրեն Բաղդասարյանի գործով դատավճիռը, որի համաձայն մերժվեց Սամվել Հարությունյանի պահանջները և որոշվեց նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 60 հազար դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար: Դատական նիստին ներկա չէին ո́չ հայցվորը, ո́չ էլ պատասխանողը:
Հիշեցնենք, որ նշված գործով հայցվոր Ս. Հարությունյանը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, որ կուսակցությունից ես» հոդվածով զրպատությամբ արատավորելու համար lurer.com լրատվական կայքի միջոցով հրապարակայնորեն զրպատություն համարվող փաստացի տվյալները հերքել և ներողություն խնդրել, պատասխանողից իր օգտին բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ զրպարտության միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար և նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցման գումար՝ վիրավորանքի միջոցով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել