
Եզդիների բողոքի երթը՝ ի պաշտպանություն Իրաքում ոչնչացվող իրենց հայրենակիցների (լուսանկարներ)
Հարյուրավոր եզդիներ դուրս են եկել Երևանի փողոցներ՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար գյուղի բնակիչների, որոնց զանգվածաբար ոչնչացնում են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալները: Եզդիներին պարտադրում են իսլամ ընդունել, դիմադրություն ցույց տվողների հանդեպ հաշվեհարդար են տեսնում. արդեն 30 եզդի սպանվել է:
Եզդիների բողոքի երթը կանգ առավ ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
[gallery id=158]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել