
Աշխատանքից ազատվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը. նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել
Այս տարվա հուլիսի 31-ին աշխատանքից ազատվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ վերջինս ազատվել է՝ իր դիմումի համաձայն:
Մեր տեղեկությունների համաձայն՝ Նվեր Հովհաննիսյանին հեռացրել են՝ հիվանդներին ապօրինի դեղեր վաճառելու համար: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Գայանե Մանուկյանը այս տեղեկության վերաբերյալ մեր հարցին պատասխանեց. «Մենք միայն կարող ենք ասել, որ նա ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ուրիշ ոչ մի բան չենք կարող ավելացնել»:
Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել հոգեբուժարանի տնօրենի մասին, ով ստիպել էր հիվանդներին Ներքին Շորժայում անասուններ պահել: Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել եւ կարճվել:
Կարդացեք նաեւ |
Մեկնաբանել