
Երթ՝ Մաքսային միությանն անդամակցելու դեմ
Ազատության հրապարակից մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Մաքսային միության դեմ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ միանալու Մաքսային միությանը, ինչին ի պատասխան հարյուրավոր քաղաքացիներ հաջորդ օրը մեծ բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել