HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին դռնբաց դատական նիստում քննվել է քաղաքացիական  մի գործ, որի մասին անպայման պետք է իմանա հասարակությունը:   

Դիմելով դատարան` Միհրան  Սուրենի Պողոսյանը խնդրել է դատարանին Գևորգ Աֆանդյանից հօգուտ  իրեն բռնագանձել փոխառությամբ տրված 5.146.842 ԱՄՆ դոլար և տուգանային տոկոսներ։

Միհրան Պողոսյանը արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետն է, այսինքն՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը:  Հարկադիր կատարման ծառայության կայքէջում ներկայացված է նրա կենսագրությունը: Այն նույնությամբ հրապարակում ենք այստեղ. 

Միհրան Պողոսյան 
Պաշտոնը ստանձնել է 11 հունիսի 2008

Ծնվել է 1976 թվականի  մայիսի 29-ին,ք. Երևանում:
1983 - 1990թթ. - թիվ 62 միջնակարգ դպրոց
1990 - 1993թթ. - «Անանիա Շիրակացու»անվան ֆիզ.մաթեմատիկական քոլեջ
1993 - 1998թթ. - ԵՊՀտնտեսագիտական ֆակուլտետ,որակավորումը` տնտեսագետ
1998 - 2000թթ. - Ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում 
2000 - 2006թթ. - ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր
2004 - 2006թթ. – Մոսկվայի«Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական
                          համալսարան» որակավորումը՝ իրավաբան, մասնագիտությունը՝ իրավագիտություն
2006 - 2007թթ. - ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը` մայոր

2007 - 2008թթ.  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` ՀՀ գլխավոր հարկադիր  կատարողի տեղակալ
2008 թ.հունիսի 11-ց` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,արդարադատության գնդապետ

ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Շնորհվել է «Պատվավոր պրոֆեսոր» կոչում՝ ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Ինչպես երեւում է նրա կենսագրությունից, Միհրան Պողոսյանը միայն պետական պաշտոնյա է եղել, ոչ մի բիզնես գործունեություն չի ծավալել:

Դատական գործը մի կողմ թողնենք, դրան առաջիկայում կանդրադառնանք (այնտեղ հետաքրքիր դրվագներ եւ գործող անձինք կան), ընդամենը մի պարզ հարց ենք հնչեցնում՝ որտեղի՞ց գլխավոր հարկադիր կատարողին 5 միլիոն դոլարը:

Այս հարցը, բնականաբար, չի հետաքրքրում իրավապահ մարմիններին, հարկայինին, երկրի նախագահին, այս հարցը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացուն. որտեղի՞ց Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե նա որքան փող ունի, որ հինգ միլիոնը փոխառություն է տալիս կամ ինչպես ընդունված է ասել՝ տոկոսով է տալիս:

Մեկնաբանություններ (15)

Vahe
Hey Nazareth, I don't know from what hell you are but you are stupid yourself. In all that countries you have mentioned there's still corruption and even worse. If that countries before was somehow controllable not are totally messed up with a terror and war. I think you are able somehow to read and go and read what's going on there and if you are living in one of that countries it's even worse that you don't realize that. We need to get rid of such a corrupted government but our nation needs a time when Soviet corrupted phsychology will be pulled out from our people. And put your Reagan in your ass because he's the most stupid president of the US. This is not the Reagan said but many more people before him. Yes, the nation deserves what it has but the times are changing and people understand better what and when to do. About being brave you have never seen Armenian soldiers or Azatamartiks when they were winning the battles when the enemy was 10 times more and you can compare these Arabs with our nation. This guy burned himself because his stupid brain couldn't do more. I'm sure that our nation will find better way to improve democracy in our country not the Arabic way which didn't work. About the citizens and people living in Armenia. They're all real heroes who are the center of all Armenians. Who are Armenians without their motherland? Nobody , just a refugees even after a couple of generations. I would suggest you not to come to Armenian blogs and don't call yourself Armenian, go and change your name to Joe or even Isaac. Don't judge the people who are daily under huge Russian pressure and still can have an independent motherland with own flag and capital. I would suggest you to go and live in Armenia a couple of months and I'll see how many days you can survive. I know your kind of Armenians, it's a real shame. I would prefer that your kind be assimilated with another nations. Shame on you!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարզ չի՞. կաշառք՝ օրենքը խախտողներին չբռնելու դիմաց: Հայաստանում 100 դոլարանոց «գործերն» են միայն բացահայտում: Դրա համար՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ վերահսկողության ՀՀ բոլոր նման մարմինների հանդեպ. այսինքն՝ ԺՈՒՐԻՈՎ նախա-/հետաքննության ամփոփում (այդ թվում՝ քրեական գործ հարուցել-չհարուցելը՝ ժուրիի որոշմամբ) և ԺՈՒՐԻՈՎ դատավարություն. ինչպես ԱՄՆ-ում է:
Suren
5000 դրամով ծախվածներն էս հարցը չպիտի տան; Անտարբերներն ––––––––,,––––––––––––; Թայֆայի կողմնակիցները ––––––––''–––––––––––––; Ծամոթ–բարեկամ–ընկեր իր շուրջը հավաքող ու ըսենց մտածող կարիերստները –––––––––''––––––––––––;
Վեհարի
Չգիտեմ ով ինչպես, սակայն ես համոզված եմ, որ «Պատվավոր պրոֆեսոր» գեներալ-մայոր կամ այլ բարձր համարվող կոչումները մեր երկրում նվիրում են այն մեծ թալանչիներին ովքեր մեծ կաշառքով են դրանք գնում: Թալանը խրախուսելու պաշտոնական այս սկզբունքը դավադրություն է սեփական ժողովրդին աղքատացնելու, մեր երկիրը անապատի վերածելու նպատակով: Մյուս կողմից, եթե կան բարձր կոչումներ ունեցող ազնիվ հայրենասերներ, ապա նման սկզբունքի պայմաններում ոչ միայն նրանց բարձր կոչումներն են արժեզրկվում, այլև մեր հասարակության ունեցած այլ բարձր աժեքներ պարունակող հասկացողությունները:
Hakop
սուտա, չկա տենց բան - http://www.datalex.am/dl_case_search.php?#
Nazareth
Ok, hetq, we keep reading about all this corruption, I wonder if the president or prime minister (sorry his wife is in corruption game hetq article) what to do the whole country is corrupt from president on down, any hope? Please somebody somewhere tell me there will be hope. I feel so sorry for stupid citizens of Armenia
Stepan
Ես հպարտ եմ որ հայ եմ... Ես տխրում եմ, ու ամաչում, երբ մարդակեր հայի եմ հանդիպում։ Թվում էր, թե եղեռնը պետք է խելքի բերեր բոլորին, բայց շատերի մոտ լյումպեն հատկանիշները ավելի ընդգծված են, քան մարդկայնությունը։ Ես սիրում եմ իմ Հայաստանը ու ատում նրանց, ովքեր իրենց ուղեղում «փաթթած» ունեն ամեն ինչ բացի իրենց շուստրիությունից, բայց ինչպիսի կենացներ են խմում, երբ Հայաստանին են հասնում։ Կյանքում և պատմության մեջ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ պիտի լիներ... ասում են։ Մի ծայրահեղությունից մյուսն ենք.... միջինը չկա։ Հետո ասում ենք Ցեղասպանություն,,, Անցյալ օրը նայում էի Սողոմոն Թեյլերյանի պատկերին, իսկ թերթի մյուս էջում ներկա երևելի դեմքերից մեկն էր։ Ինչպիսի տարբերություն... Մարդու դեմքը իր էության հայելին է, իսկ եթե Բարձրյալը նեկին տգեղ է ստեղծել, ուրեմն նայեք նրա դեմքի արտահայտությանը, այնտեղ ամեն ինչ կկարդաք... Դե հիմա մեկ մեկ նայեք ազգի առաջնորդների դեմքերին ու դրանց արտահայտությանը...
Nazareth
Not a single country I mentioned was at war, until that brave guy burned himself, than afther his act revolution not war started , people said enough is enough, internal war to topple the corrupt regime is not a war but revolution, like America against the British . 2nd if I am Armenian ? What do you think, you think I give a rat ass what is happening in turkey or Azerbaijan or France for that matter, yes I am America Armenia . 3rd look at the article and pay close attention on his shoulder you will notice one star, I or any descent person will assume that one star general with 5 million dollar somehow stolen from the people, what about 2 star general 10 million dollar , what if he had 3 stars, that's 15 million dollars , what if he was a minister ? You do the math. Also while this is going on read hetq article about the Adamyans, and then ask yourself who is Armenia you or me. What is the point here, that some Armenia within Armenia with enough education to read English reads my letter or some Armenian high ranking official who happens to read English (god forbid ) to come to his sensess and to something about it. Americans did it with (Washington ) France did it with (degole) Turks did it with (Ataturk) Arabs did it(during ottoman empire) ets. ets.ets. Where is the Armenians ? In resent memory 3 Armenia heros stand out one is Antranik 2nd Vasken vehapar and the 3rd Monte Melkonan all diaspora Armenians . If I was (hayastantze) I be ashamed of myself. Please google it how many languages the president of Azerbaijan when he is in international gathering speakers , and than do the same with our president. Also check the education backgrounds, not with local propaganda media, but with international check and balance approach . Every single leader that the Jews elect speaks fluent English ( again google it) to impress the international audiace. Than look at our elected officials I mean president , prime minister, house speaker, mayor, senators, ets. Ets. My fellow Armenian first impression counts. If you are real Armenia please send this to e mail to somebody you think might act, even to the president, prime minister in Armenian since I do not have that privilege , let them know that every Armenian around the word had enough. last point, am I a real Armenian ? Yes I am otherwise I would not bother, I live in orange county California I am a millionaire not multi millionaire I give every year my share of telethon Armenia and I do here and there my Owen private contribution to people in Armenia , every year I spend 3 months in Armenia , I worked and lived in 32 countries . Am I a real Armenia , I live it to your imagination . God bless Armenia
աճուրդ
ԴԱՀԿ աճուրդնէրը որ տեսնէք կիմանաք թէ որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար:
ԳՈՂ ՀԱՅ
Մի մոռացեք որ գողությունն ու գողականը Հայաստանում հարգված էն:
Nazareth
Citizen of Armenians , about 5 years ago in Algeria a poor boy uneducated, never been to school in his life about 24 years old, in his village selling from a small carte in village square apples and oranges making $3 to $5 dollars a day to feed his family, one day a corrupt officer approaches him and asks bribe from the boy $20 dollars , poor guy has to work a whole week to make that kind of money to feed his family, so he refuse to pay, the official slaps the guy, the guy gets so upset and angry he goes to city hole and right there in front of city hole throws gasoline on himself and burns himself up. Once the word got around the village, the whole village erupts with anger at the corruption officials, and than the next village, and than another , than another, until the corrupt president flees the country to Saudi Arabia , this is in Algeria, guess what encouraged by this mans action, the next country Egypt put there corrupt president Housni Mubarak, on trial, and kick him out of office, next country, Libya , next Oman, next, Jordan ,next Bahrain, and now in Syria. You get my point, one general, one colonel, one somebody in Armenia where 99 percent of the people have some sort of education unlike the illiterate Arab boy by his courage and sacrifice toppled not one but 7 corrupts president. And freed almost one hunderes million people, Armenia has 3 million people so I am told, just one for gods sake one brave enough to stand up and say, I am mad as hell, and I am not going to take it anymore. as for the word stupid, president Ronald Reagan once said elected officials are mirror image of the people who elected them. So there you have it, ( do your research )
Armenian Citizen
Hey, Nazareth, shut your dirty mouth, you are stupid with all you kins, OK? If you really feel sorry for Armenia and corruption, do not say ugly things about Armenia's citizens. The authorities are corrupted and some betrayers, not the whole citizens, understand????
Hovik
պատասխանը ակնհայտ է՝ ԳՈՂԱՑԵԼ Է
Արմեն
Ինչ՞ կարելի է ասել... Սարսափելի է: Ցինիզմը և կաշառակերությունը վաղուց արդեն դարձել են ապրելակերպ, նորմա Հայաստանում: Ցավում եմ երկրի համար, որ արժեզրկվում է ամեն oր, մեր երեխաների համար, որ լքում են Հայրենիքը: Վստահ եմ պատմությունը այս տարիների իր գնահատականը կտա որպես «Պետության» աննախադեպ բարոյալքման ժամանակաշրջան !!!
lu-lu
Կասեմ, նաև համոզված եմ ,որ այդ գումարները գանձում են սովորական ժողովրդից,երբ մի որևէ պռոբլեմով հանկարծ գործդ մտնում է դատարան,առաջին հերթին իր նամակներով ու ահազանգերով սկսում է գործի անցնել ԴԱՀԿ ծառայությունը և այնպիսի գումարներ պահանջում,որ չմարելու դեպքում էլ քրեական հետաղուզման տակ են դնում....Այ էսպես են շխատում իրենց միլիոնները այսպիսիները՝ իրենց խեխջ ու հասարակ ժողովրդին հարստահարելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։