
Աղվան Հովսեփյանը՝ գլխավոր դատախազությունում առկա կոռուպցիայի մասին
«Դեռևս գլխավոր դատախազ աշխատած ժամանակ նշել և նշում եմ, որ դատախազությունն այն պետական մարմիններից է եղել, որտեղ համակարգված կոռուպցիոն երևույթները վաղուց վերացված են»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Վեջրինս հավելեց, որ համամիտ է ժողովրդի ասածին, որ չկա գյուղ, որ շուն չլինի. «Ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, որ ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել և այսօր էլ վերացած է, որովհետև մշտապես հնարավոր են և կգտնվեն անձինք, որոնք գողություն կարող են անել՝ ընդհանուր սկզբունքներից դուրս»:
Գլխավոր դատախազության այօրվա աշխատանքը գնահատելուց Աղվան Հովսեփյանը խուսափեց, ասաց՝ աշխատանքի գնահատականը կտան համագործակցության հետագա արդյունքները:
Անդրադառնալով քննչական կոմիտեի առաջիկա գործունեությանը, Աղվան Հովսեփյանը նշեց, որ անկախ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված հասարակության մեջ, քանզի բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում, և քննիչների ինքնուրույնության խնդիրը պետք է մտահոգություն առաջացներ:
«Հավատացած եմ և վստահ եմ, որ անկախ քննչական մարմնի, միասնական քննչական մարմնի ձևավորմամբ այդ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի յուրաքանչյուր քննիչ, որպես նախաքննությունն իրականացնող անձ, անկախ լինի և յուրաքանչյուր քննիչ ներկայացնի նախաքննությունն իրականացնող մարմնին»,- ամփոփեց Աղվան Հովսեփյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել