«Armenian Navy Band» ավանգարդ-ֆոլկ խմբի հիմնադիր, երաժիշտ Արտո Թունչբոյաջյանն այս անգամ Հայաստան է եկել նոր նախաձեռնությամբ` «Argo» երաժշտական խումբ ստեղծելու մտահղացմամբ: Խմբում կլինեն նաև երգիչ Գոռ Սուջյանը, երաժիշտ Վահագն Հայրապետյանը:
«Մի իմաստին համար եկա: Մի տեղ գալիս սահմաններից անցնում ես` կամ պիտի ջարդես այդ սահմանը, կամ իրենք պիտի ջարդեն քեզ: Ինձի մարդ ըլլալով չեն կարող ջարդել, որովհետև արվեստը որտեղ առաջարկես, այդտեղ քո երկիրն է մի ձև»,- վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան գալ-գնալու, փնտրտուքի մասին այսպես է պատասխանում Արտոն:
Հարցազրույցում նա խոսում է նաեւ Հայաստանի անկախության մասին իր մտորումների, եզդիների և նրանց հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի և շատ այլ բաների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել