HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանի երկրաշարժը որևէ կերպ չի վնասել ՀԱԷԿ-ին

Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։

Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։

ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։

Ավելին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Բոլորովին չի բացառվում, որ թուրքիան նույնպես ունի այդ գեոֆիզիկական զենքը: Շատերին կզարմացնի այն փաստը, որ երբեմնի շատ հետամնաց թուրքիան, այսօր ունի, հզոր տերություններին ոչ այնքան զիջող, տարբեր գիտահետազոտական հիմնարկների լայն ցանց: Եվ մյուս կողմից, այդ տեխնոլոգիան, մեր թշնամի պետությունը կարող էր գնել 1988 թ. Սպիտակի արհեստական երկրաշարժը հրահրողներից:
Գոհար, զինվորի մայր
Դատելով կադրերից, ուր առկա են և ուղղաձիգ, և հորիզոնական ցնցումները, մտածում եմ որ այս երկրաշարժը մարդածին է` նման 1988-ի մեր երկրաշարժին,ինչպես ռուսները փորձեցին մեր քաղաքական պայքարը լռեցնել, այնպես էլ թուրքերը` քրդերի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter