ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:39-ին, Թուրքիայում՝ Վան քաղաքից 69 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Թուրքիայի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը հատկացրել...
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15.41-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1474 հետցնցում:
Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Նոյեմբերի 12-ի ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել է 3 մագնիտուդով 1398 հետցնցում:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 23.23-ին, Վան քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Հոկտեմբերի 29-ի ժամը 11:40-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 816 հետցնցում:
Այսօր՝ ժամը 14:00-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք է ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Այսօր` տեղական ժամանակով 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: