Երեկ Վանի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, վիրավորվել է 1140 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարին:
Պետական այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։
Այսօր` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: