HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանն ու Մեդվեդևը հանդիպման ընդմիջումն արդյունավետ են օգտագործել

Պետական այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան (ՄՊՀ), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել համալսարանականների առջև և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն՝ Սերժ Սարգսյանին շնորհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: Միջոցառման ժամանակ ՄՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին Սերժ Սարգսյանին է հանձնել կոչումը շնորհելու մասին դիպլոմն ու մեդալը:

Հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարն այցելել է Անհայտ զինվորի հուշարձան ու ծաղկեպսակ դնելով հուշաձանին:

Այնուհետև Կրեմլի մեծ պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ընդմիջմանը Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր և աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter