HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աճառյան փողոցի ռեստորաններից մեկում վիճաբանություն է։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։

Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։

Ոստիկանները կանխել են զարգացումներն ու հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով չորս անձի ձերբակալել ու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։

Հանգամանքները պարզվում են։ Կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմնին փոխանցելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter