HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկել Հակահարված արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանին

Այսօր երեկոյան  ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի փողոցային ցուցահանդեսից հետո  Տերյան փողոցից  3 մեքենաներով, մոտավորապես 10-15 կարմիր բերետավոր ոստիկաններ,  մոտեցել են Հակահարված արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին և առանց որևէ իրավական հիմնավորում ներկայացնելու, փողոցում բռնություն գործադրելով  նստեցրել են ոստիկանական մեքենան, փորձել են խլել նրանից հեռախոսը, բանալիները, վերցրել են մոտոցիկլետի սաղավարտը եւ տարել կենտրոնի ոստիկանություն, որտեղ  ինչպես պատմել է «Հետքին» Արտակ Գեւորգյանը, շարունակվել են բռնությունները:

Նրա խոսքով ոստիկանությունում իրեն արգելել են նստել, չեն արձակել ձեռնաշղթաները, խնդրանքին, որ դրանք թուլացնեն, ավելի են ձգել: Ոստիկանները  հարցրել են՝ նա՞ է փակցրել լուսանկարները փողոցում: Արտակ Գևորգյանը պատասխանել է՝ ոչ, իսկ հարցին, թե ո՞վ է փակցրել, նա հրաժարվել է պատասխանելուց:

3 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց  հետո Արտակ Գևորգյանն ազատ է արձակվել:

լուսանկարում՝ Արտակ Գևորգյանը

Մեկնաբանություններ (1)

Herepta
For many in the police force, it is simply fun to see the average citizen end up as a plaything in their hands. Its all about power, that has gone straight to their heads. So, why wouldn't they tighten the handcuffs ?? After all, they enjoy to see you in pain.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter