HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը «Հետքին» ուղարկել է հաղորդագրություն, որով արձագանքել է երեկ մեր կայքում տեղադրված «Ավտովթար` Հարսնաքարի մոտ. հարկայինի պետի տեղակալի մեքենան տուգանային հրապարակ չի՞ տեղափոխվել» նյութին: Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, որ հոկտեմբերի 23-ին Աճառյան փողոցում իրար է բախվել 4 մեքենա, սակայն դրանցից տուգանային հրապարակ էր տեղափոխվել 3-ը, իսկ 4-րդ ավտոմեքենան, որի ղեկին եղել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը, տուգանային հրապարակ չի տեղափոխվել: Ոստիկանությունը, սակայն, պնդում է, թե վթարից հետո բոլոր չորս ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք: Ստորև ներկայացվում է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության հաղորդագրությունը:

«Ի պատասխան www.hetq.am ինտերնետային կայքի «Ավտովթար` Հարսնաքարի մոտ. հարկայինի պետի տեղակալի մեքենան տուգանային հրապարակ չի՞ տեղափոխվել» հոդվածի հայտնում ենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15.45-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել Տիգրան Ծատուրյանի վարած «ԳԱԶ3110» մակնիշի ՊՆ 04 74 պետհամարանիշի, Նորայր Խանյանի վարած «Տոյոտա» մակնիշի Լ 24 74 պետհամարանիշի, Արտաշես Բեյբությանի վարած «Մերսեդես» մակնիշի 10 ՎՎ 100 պետհամարանիշի և Արմեն Գալստյանի վարած «Օպել» մակնիշի 15 63 ժամանակավոր համարանիշով ավտոմեքենաները:

Վթարից հետո նշված չորս ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Փաստի առնչությամբ ՃՈ հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Հ.Գ. Երեկ մինչ երեկո երեք մեքենաների վարորդները տուգանային հրապարակում էին և սպասում էին չորրորդ մեքենայի՝ տուգանային հրապարակ տեղափոխելուն, սակայն մինչ նրանց հեռանալը «Մերսեդես»-ն այդպես էլ տուգանային հրապարակ չէր տեղափոխվել:












Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

Wolf
Eter pakas ,ba amot chi maqsavori meqenan tanen tuganayin ,,,TEX@ CHEQ BERUM ,,,inchu menq vor erkrum enq aprum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter