
Քրեակատարողական ծառայությունն արդեն կայք ունի
Այսօրվանից գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքը: Այս մասին տեղեկացանք ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Հետքի» հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշեց, որ կարևորում է քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին:
«Հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները, քաղաքացիները կարող են գտնել մեր համակարգին վերաբերող հարցերի պատասխաններ: Կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատներին: Կայքը զարգացման տեղ ունի, է՛լ ավելի կհարստացնենք: Արդեն գործում է նաև թեժ գիծը»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Օսիկյանը:
Մեկնաբանել