
Բողոքի երթ Ալեք Ենիգոմշյանի համար (լուսանկարներ)
Բազամաթիվ քաղաքացիներ այսօր երթով անցան ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության և Դատախազության շենքերի մոտով՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել հոկտեմբերի 19-ին Ալեք Ենիգոմշյանին պատահած միջադեպի մասնակից ոստիկաններին:
Նախախորհդարանն այս առիթով հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտում էր ոստիկանության գործողությունները:
Երթի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ հանդիպեցին ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանին, ով ասաց, որ ոստիկանապետի հրամանով այժմ կատարվում է ծառայողական քննություն, սակայն բողոքի երթի դուրս եկած քաղաքացիներն իրենց անվստահությունը հայտնեցին այդ առիթով՝ ասելով որ սա առաջին դեպքը չէ երբ ոստիկանության աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում նմանատիպ արարքների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել