HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Թվայնացված փաստթղթերն ապահովում են տնտեսում, պարզություն և համակարգվածություն

Այսօր՝ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարի ժամանակ, ռուս պատմաբան Սերգեյ Դրոկովը ներկայացրեց «Փաստաթղթերի թվայնացման կառավարումը որպես արխիվային տեխնոլոգիա» թեման:

Նա փաստաթղթերի թվայնացման գործում կարևորեց դրանց սքանավորման, համապատասխան մշակման հմտությունները, ինչպես նաև մասնագիտական հմտությունները: Թվայնացնելիս կարևոր է նաև օգտագործել արևմտյան փորձը, ըստ որի՝ պետք է օգտվողների համար առցանց հասանելի լինի ֆոնդերի մեծամասնությանը, լինի հնագիտական փաստաթղթերի սպասարկման բարձր որակ, ինչպես նաև պետք է ստեղծել հավասար հնարավորություններ պետական տեղեկատվության հասանելիության համար:

Թվայնացման առանձին չափանիշներ ունի նաև Եվրամիությունը`փաստաթղթերի հասանելիություն և հստակություն, թվայնացված ռեսուրսների ամբողջականություն և բազմազանություն և այլն: Ս. Դրոկովի խոսքերով՝ փաստաթղթերի թվայնացման ոչ պակաս հետաքրքիր փորձ ունեն նաև մի շարք ԱՊՀ երկրներ, որոնցից նա առանձնացրեց Վրաստանը, Ուկրաինան:

Հաճախ է խոսվում արխիվների, գրքերի պահպանման մասին, սակայն Ս. Դրոկովի կարծիքով պակաս կարևոր չէ դրանք պահպանողների` գրադարանավարների, ֆոնդապահների առողջության հարցը: Առողջական խնդիրներ կարող են առաջանալ արտադրական փոշու, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոնների պատճառով:

Ս. Դրոկովը նշեց, որ թվայնացման ժամանակ պետք է հետևել որոշակի կանոնների` կատարել թվայնացվող փաստաթղթերի վերլուծություն, որոշել դրանց արժեքավորության աստիճանը, հետևել դրանց պահպանմանը և այլն: Թվայնացված փաստաթղթերն ապահովում են տնտեսում, պարզություն և համակարգվածություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter