
Տրանսֆերտները՝ ԵՏՄ երկրներներից և հակառակ ուղղությամբ
Եվրասիական տնտեսական միությանն անդամ երկրներից դեպի Հայաստան և Հայաստանից դուրս եկող տրանսֆերտների մեծ ծավալը ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը:
ՀՀ կենտրոնական բանկը, ի պատասխան մեր գրության, հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից դեպի Հայաստան տրանսֆերտների և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից կատարված փոխանցումների ծավալների վերաբերյալ տվյալներն առկա են 2014թ. ութ ամիսների կտրվածքով: Համաձայն այդ տվյալների՝ ՌԴ-ից այս ամիսների ընթացքում Հայաստան է մուտք գործել ավելի քան 1 մլրդ դոլար:
Դեպի Բելառուս տրանսֆերտների արտահոսքն ավելի շատ է եղել, քան այնտեղից Հայաստան մտած տրանսֆերտների ծավալը: Մինչդեռ Ղազախստանի պարագայում հակառակ երևույնթ է գրանցվել: Ստորև ներկայացնում ենք ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տվյալները 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին` մլն ԱՄՆ դոլար միավորով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել