HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի երիտասարդի սպանության գործով հետախուզվողը ներկայացել է քննչական վարչություն

26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արթուր Մարտիրոսյանն այսօր ինքնակամ, փաստաբանի հետ միասին, ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի տնակում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հացկերույթ, որին ի թիվս այլ անձանց մասնակցել է նաեւ Ա.Մարտիրոսյանը։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հացկերույթի ժամանակ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում էլ Ա.Մարտիրոսյանը դանակով երկու հարված է հասցրել Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակի աջ կեսի կողմնային և առաջային մակերեսներին, որի հետևանքով վերջինս մահացել է։

Ա.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter