HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թողեք բանակն իր գործը կատարի

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը: Հենց այս բրիգադում է եղել նոյեմբերի 20-ին ադրբեջանցիների կողմից պաշտոնապես հայտարարված մեկ զինվորի կորուստը:

Բայց, իհարկե, խոսքը մեկ զոհի մասին չէ: Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչներն առայժմ լռում են, գործողության մասին մանրամասներ չեն հաղորդում: Օրեր տեւած գործողության մասին լռել է կորուստներ տված հակառակորդը: Բայց կարծում եմ` պիտի խոսվի այդ մասին, որպեսզի հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել նրանց թիկունքը: Որպեսզի ադրբեջանցիներն էլ իմանան, որ իրենց զինվորների մահվան պատճառն իրենց հրամանատարների անգրագետ որոշումներն են:    

Ղարաբաղի բանակի այս գործողության հետևանքով զոհ չունեցանք: Ահա առաջին գնահատականը: Յուրաքանչյուր ռազմական գործողության գնահատականը ոչ միայն առաջադրված խնդրի իրականացումն է, այլ նաև այն, թե արդյոք հնարավոր եղավ գործողությունն իրականացնել առանց զոհերի: Այսինքն՝ հաշվարկված էին բոլոր մանրուքները: Ղարաբաղի բանակի վերջին մեկ տարվա գործողությունների առաձնահատկությունը սրանում է եղել:

Օգոստոսյան դեպքերի ժամանակ մի ձախողում եղավ: Եւ բանակի հրամանատարն իր տեղը չէր գտնում, որովհետեւ ինչ որ տեղ մի հաշվարկ սխալ էր կատարվել: Երկու զոհ էինք ունեցել: Ուղղաթիռի խոցումից հետո զարմանում էի հատկապես այն նախկին զինվորականների վրա, ովքեր ասում էին՝ ինչու չեք հանում դիակները, ինչու չեք հարձակվում, գրոհում: Իրականում, ինչպես պատմում է պաշտպանության բանակի մեր աղբյուրը, առաջին իսկ օրվանից մշակվում էին մի քանի տարբերակներ: Բայց դրանց մասին երբեք չի խոսվել: Բանակը քաղաքական հարթակ չէ, կարծում եմ, ռազմական գործություններ անցկացնելու թեմայով պետք չէ քննարկումներ կազմակերպել ու ասուլիսներ տալ, թողեք բանակն իր գործը կատարի:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։