HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:

Հանդիպման սկզբում Նախագահը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստը Երևանում գումարելու և այն նախագահելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարևոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի, և որը վկայում է այն կարևորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը:

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Վեհաժողովի նիստը Երևանում անցկացնելու հնարավորության համար:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները և դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև այդ ոգով կշարունակի զարգանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter