HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ավելի սևացած այգի. Թոմաս դե Վաալի գիրքը` թուրքերեն

Թուրքերեն է թարգմանվել Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ, Թոմաս դե Վաալի «Սև այգի» գիրքը, որը հեղինակը ներկայացրեց Անկարայում կազմակերպված Թուրքիա-Հայաստան սահմանի ապագային նվիրված խորհրդաժողովի ժամանակ:

«Վերնագիրը չփոխեցի, սակայն եթե փոխելու լինեի, կգրեի՝ ավելի սևացած այգի»,- ասաց հեղինակն` ավելացնելով, որ թեպետ ղարաբաղյան կոնֆլիկտը համարվում է սառեցված, սակայն դա այդքան էլ այդպես չէ,- պատերազմը վատ բան է, ու բոլորը դա գիտեն, բայց հիշեցնեմ, որ այս ամեն ինչն անտեսանելի մաս ունի, և կան բաներ, որ մենք չգիտենք»:

Այս տարվա սեպտեմբերին Երևանում ներկայացնելով իր գրքի` երեք նոր գլուխներով լրամշակված ռուսերեն հրատարակությունը` դե Վաալն ասաց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտն այն կոնֆլիտներից է, որոնք միջազգային հանրության ուշադրությանն են արժանանում, երբ դիտվում են հրադադարի ռեժիմի սուր խախտումներ:

Դե Վաալն ասում է, որ Ղարաբաղի թեմայով լույս տեսած գրքերն ու հրապարակումներն անկողմնակալ չեն թե́ Հայաստանում և թե́ Ադրբեջանում, որովհետև արտացոլում են իրենց կառավարությունների տեսակետները:

«Գիրքը գրելիս ինձ թվում էր, թե ես շիզոֆրենիայով եմ տառապում, որովհետև իմ ուղեղի մի մասը հայկական էր, մյուսը՝ ադրբեջանական,- ասում է նա,- ես հավատում եմ, որ այս գիրքը նպաստում է գործընթացի կարգավորմանը»:

Դե Վաալը Անկարայում կրկին հիշեցրեց, որ Հայաստանի սահմանին կից՝ Վրաստանի հարավում կա մի գյուղ, որտեղ բնակչության 70 տոկոսը ադրբեջանցիներ են, իսկ 30 տոկոսը՝ հայեր, ու նրանք համերաշխ ապրում են վրացական հողի վրա:

«Ու այդ գյուղում մի հուշարձան կա, որի վրա կողք-կողքի հիշատակված են զոհված հայերի ու ադրբեջանցիների անուններ,- ասում է նա,- այսինքն` եթե անվտանգության հարցը լուծված է ու մթնոլորտը դրական է, մարդիկ կարողանում են կողք-կողքի ապրել»:

Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջև» գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2003թ.՝ հիմնվելով 120 տարբեր հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են 2001-2002թթ. ընթացքում: Այն  թարգմանվել է ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն: Թուրքերեն հրատարակությունն իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցներով, որը հեղինակի մասնակցությամբ կներկայացվի նաև Ստամբուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter