HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Թամար Պողոսյանն ասել է իր հրաժարականի բուն նպատակը

Նախօրեին լուր տարածվեց, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պատրաստվում է հրաժարական տալ: Երեկ նա ասաց. «Ես սովորական աշխատող չեմ, որ հրաժարականը մի հատ դիմում լինի` տամ-պրծնեմ: Դա գործընթաց է: Որպեսզի ես` որպես գործադիր տնօրեն, հրաժարական տամ, ես իրավական, ֆինանսական բազմաթիվ գործառույթներ ունեմ, և այդ բոլորը պիտի հանձնվի, և ակտեր կազմվեն ու դիմումի հետ ուղարկվեն: Հիմա այդ գործընթացների մեջ եմ, բայց նաև աշխատում եմ»:

Հարցին, թե որն է հրաժարականի բուն պատճառը` ինքը հե՞տ է կանգնում պայքարից, Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Իմ հրաժարականի բուն նպատակը նա է, որ ոչ ոք չմտածի, թե ես իմ պաշտոնի համար եմ կռիվ տալիս: Պայքարն ու պաշտոնն իրար հետ կապ չունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter