HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում բոլոր ուսուցիչներին` ընդվզել և դեմ դուրս գալ

Մենք այսօր նոր տեղեկություններ ենք ստացել, որ Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, ապագա տնօրեն Է.Թումանյանը ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել  իրեն սատարող 3 ուսուցիչների հետ: Այդ պայմանավորվածության համաձայն` տնօրեն ընտրվելուց հետո Է.Թումանյանը ազատելու է աշխատանքից փոխտնօրեններ Լ.Ռ.Ավագյանին և Ա.Վ.Շահվերդյանին ու նրանց տեղը այդ պաշտոնին նշանակելու է նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ա. Մկրտչյանին և Մարիետա Գ. Հարությունյանին:

Շարունակելով փոփոխությունների ցուցակը` նշենք, որ նոր քարտուղարուհի է նշանակվելու, և քարտուղարուհի Գեղեցիկ Գ. Գրիգորյանը ազատվելու է աշխատանքից: Հետո նա ազատելու է աշխատանքից գրադարանավարուհուն,հավաքարարներին, պահակներին,աշխատանքի ուսուցման ուսուցիչ Արմեն Ռ. Փիլիպոսյանին, ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Ս. Թումանյանին և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Մայա Ա. Հովհաննիսյանին:

Այս կադրային փոփոխությունների քաղաքականությունը կշարունակվի, և շատ այլ ուսուցիչներ կզրկվեն իրենց աշխատանքից: Կոչ ենք անում բոլոր ուսուցիչներին ընդվզել և դեմ դուրս գալ Է.Թումանյանին ու նրա կադրային քաղաքականությանը: Մենք ձեզ հետ ենք: Նաև հրավիրում ենք բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը այս ամենի շուրջ:

Ծնողների և ուսուցիչների միություն/խորհուրդ

Մեկնաբանություններ (1)

SONA
INCH EK KPEL DZER DPROCI PROBLEMOV...ED KINCH@ @NTRUTUNNER PITI ANCKACNI MAISIN,,,DUK KARAK HANRAPETAKANI DZAJN APAHOVEK 80 TOKOSOV ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter