
Վատիկանի, Սան Մարինոյի, Մոնակոյի, Անդորայի և Չեռնոգորիայի քաղաքացիները Հայաստան կգան առանց վիզայի
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ մուտքի վիզայից ազատվողների թվում ընդգրկել է Եվրամիության ոչ անդամ Վատիկանի, Սան Մարինոյի, Մոնակոյի, Անդորայի և Չեռնոգորիայի քաղաքացիներին:
Որոշումը, ըստ կառավարության, ընդունվել է՝ հաշվի առնելով Չեռնոգորիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող դյուրացված վիզային քաղաքականությունը և մյուսների՝ սեփական վիզային քաղաքականություն չիրականացնելու իրողությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել