
Վրաստանի իշխանությունների «վրիպակները»
Գայանե Առաքելյան
2009 թ.-ից Ջավախքի հայկական դպրոցներում 2-րդ դասարանից մաթեմատիկա առարկան անցնում են լուսանկարում պատկերված գրքով, որի շապիկն ամբողջությամբ աղավաղված է. «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ»-ն դարձել է «ՄԱԿԵՄԱԿԻԿԱ»:
Ջավախքի ուսուցիչներն ու ծնողներն ավելի քան համոզված են, որ Վրաստանի կրթության նախարարության «վրիպակը», ինչպես իրենք են ներկայացրել, ուղղակի դիտավորություն է, քանի որ նման «վրիպակներ» Ջավախքում պարբերաբար են լինում:
«Սրանով մեզ ծաղրում են, նաեւ հող են նախապատրաստում, որպեսզի հետագայում կարողանան ավելի հեշտ սպանել հայապահպանությունը: Քայլ առ քայլ են գործում»,- նշեց Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 դպրոցի մանկավարժներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Ուսուցչուհին պատմեց, որ երբ առաջին անգամ դասագիրքը տեսավ, հրաժարվեց դրանով դասավանդել: Դպրոցի ղեկավարությունը զգուշացրեց, որ եթե հրաժարվի, կկորցնի աշխատանքը:
Լուսանկարում «ՄԱԿԵՄԱԿԻԿԱ»-ի դասագրքի հաջորդ էջն է, որտեղ Վրաստանի կրթության նախարարությունը «վրիպակն» ուղղել է: Նման վրիպակներ կան գրքի բոլոր էջերում:
Լուսանկարում Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին է, որը գտնվում է Ախալքալաքի թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցի բակում: Կիսանդրու պատվանդանին գրողի անունը նշված չէ: Ջավախքում ասում են, որ շուտով տեղական իշխանությունները կիսանդրին ընդհանրապես հանելու են դպրոցի բակից: Նշենք, որ այս ուսումնական տարվանից դպրոցն արդեն Դ. Դեմիրճյանի անունով չէ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել