
Լրագրողի բնակարանից գողություն են կատարել
Ամանորի գիշերը գողություն են կատարել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի բնակարանից:
Անին «Հետքին» պատմեց, որ իրենց բնակարանը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Ամանորի գիշերը տանը չեն եղել, երեկ ժամը 19-ի սահմաններում տուն են վերադարձել և նկատել են, որ գողացել են Անիի անձնական Canon 6D տեսախցիկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը պատկանող Canon 550 D տեսախցիկն ու եղբոր՝ newsline.am-ի օպերատոր Սարգիս Գևորգյանի արխիվային և աշխատանքային նյութերով համակարգիչը, էլեկտրոնային կրիչները:
«Անմիջապես ոստիկանություն զանգեցինք, եկան և մենք հանցագործության մասին հաղորդում տվեցինք: Այսօր պետք է այցելեմ ոստիկանություն և ցուցմունք տամ»,-ասում է Անի Գևորգյանը:
Լրագրողը նշեց, որ գողերը ձևականորեն բացել են 1-2 դարակ, սակայն բացի իր և եղբոր աշխատանքային գործիքներից և տեղեկատվություն պարունակող կրիչներից այլ իրեր չեն տարել:
«Սա ինֆորմացիոն պարունակություն և աշխատանքային կարեւորություն ունեցող տեխնիկական միջոցների նպատակային գողություն է»,-եզրակացնում է Անի Գևորգյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել