HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կեչառիսի տարածքը չի՞ ազատվելու հարկերից

Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել «Հետքի» հարցերին. «Կգնաս կգրես, թե Արշակ սրբազանը անիծել է քեզ»,- ասաց նա:

Սակայն մինչ այդ, դեռեւս չիմանալով ով եմ, պատասխանեց մի քանի հարցի` ասուլիսի ժամանակ:  

-         Արդյո՞ք եկեղեցուն գույքի եւ հողահարկի արտոնություններ տալու օրինագծի համաձայն Կեչառիսի վարձակալած տարածքը ազատվելու է հարկերից:

-         Ոչ:

-         Իսկ դա նշանակո՞ւմ է, որ եկեղեցու վարձակալած տարածքները հարկվելու են:

-         Դա կախված է տվյալ տարածքի` հոգեւոր, մշակութային գործառույթներից: Պետք է նայվի, թե ինչ նպատակով են գործածվում այդ տարածքները: Ինձ զարմացնում է փաստը, որ դուք դա անվանում եք ռեստորան: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մարդիկ եկեղեցի գնալիս, պետք է կարողանան հոգալ նաեւ իրենց կենցաղային կարիքները: Տուրիստներ են գնում էնտեղ, միգուցե մի կտոր բան ուտեն,- Արշակ եպիսկոպոս Խաչատրյան:

-         Այդ կառույցը տուրիստներին կերակրելուց բացի նախատեսված էր հարսանիքների անց կացման համար: Մենք ինքներս արդեն նկարահանել եւ վաղուց հրապարակել ենք, թե ինչի համար է դա նախատեսված:

-         Ես տեսել եմ ինչպես եւ ինչ ոճով եք մուտք գործել ու նկարել: Ռեստորան ասելով` պետք չէ ապշահար դեմք ընդունել: Եթե եկեղեցու տարածքում հնարավոր է այնպիսի տարածք ստեղծել, որ մարդիկ գնան, իրենց կենցաղային բնական պայմանները ստեղծեն, կարիքները հոգան, ինչո՞ւ չանել:

-         Ուրեմն Կեչառիսում իրականացվող շինարարությունն էլ ծառայում է եկեղեցու հավատացյալների համար եւ կարող է հոգեւոր նշանակություն ունենալ:

-          Դա ձեռնարկատիրական գործունեություն է եւ պետք է  հարկել:

 

Մեկնաբանություններ (1)

Harganqnerov mard
Shat hstak ev konkret patasxan Srbazan Hor koxmic, vorr@ inqnin entadrum e hetqi hetaqrrqrasirutyan korust ays harci veraberyal.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter