HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը:

Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:

Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը:

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Sveta Harutyunyan. ,,հարգեք անմեղության կանխավարկածը: դեռ չհայտնաբերած մարդուն մեղավոր մի դարձրեք,,.Այսքանը ճիշտ եք: Ամենադժվարը այսպես սկուտեղի վրա մատուցված հանցագործով իրական հանցագործությունը բացահայտելն է: Եթե հոգեկան հիվանդ էր այդ զինվորը, ինչ գործ ուներ բանակում, ում փոխարեն էին նրան բերել: Եթե հոգեկան հիվանդ չէր, հանցագործությունից հետո փախչում էր, շորերն ու զենքն ում համար էր թողնում: Այստեղ մի բան այն չէ: Մասնակից չդառնանք քստմնելի հանցագործության շարունակմանը, չստացվի այնպես, որ իսկական հանցագործը ծիծաղի բոլորիս վրա: Իսկ հայոց սահմանի վրա ռուս զինվորը լրիվ այլ թեմա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter