
Գյումրեցի վեց ամսական Սերյոժան ռեանիմատոլոգների և նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է
Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների խիստ հսկողության ներքո է: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Մասնագետները որոշել են ընդլայնել երեխային բնական ճանապարհով սնուցումը` նվազեցնելով ներերակային եղանակով ներմուծվող հեղուկների ծավալը: Բժիշկները շարունակում են կայունացնել հեմոռագիկ շոկիհետևանքով երեխայի գլխուղեղի սնուցման խանգարման և այտուցի պատճառով առաջացած վիճակը:
Հիշեցնենք, որ փոքրիկը բուժում է ստանում Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Լուսանկարը` www.panoramio.com-ի
Մեկնաբանել