
12 վիրավոր, որից 3-ը` ոստիկան
Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով վիրավորվել է 12 հոգի: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նրա խոսքով` վիրավորներից 9-ը հանրահավաքի մասնակից քաղաքացիներ են, 3-ը` ոստիկաններ: Ոստիկաններից 2-ը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այս պահին վիրավորները առաջին բժշկական օգնություն են ստանում:
Հիշեցնենք, որ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան շարժվելու ճանապարհին գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում էր սկսվել: Ցուցարարների մեծ մասը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ քիչ առաջ շարժվեց դեպի Շիրակի մարզի դատախազություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել